Wednesday, April 10, 2013

Ո՞վ է ուսուցիչը ինձ համար:

Մեր դպրոցում ես սիրում եմ գրեթե բոլոր ուսուցիչներին,իհարկե կան նաև այնպիսի ուսուցիչներ որոնց հետ ոչ մի գնով լեզու չեմ գտնում:Սիրում եմ այն ուսուցիչներին որոնք պահպաանում են թե ընկերական հարաբերությունները և թե դասատու աշակերտ հարաբերությունները:Նույնիսկ կան ուսուցիչներ որոնց առարկան ես չեմ կարողանում ընկալել բայց իրենց շատ եմ սիրում՝օրինակ Ընկեր Հերմինեն ում շատ եմ սիրում,բայց ցավոք մաթեմատիկա չեմ կարողանում սովորել:Ուսուցիչներից չեմ ուզենա առանձնացնել որևէ մեկին,պարզապես կասեմ,որ երբեք չեմ մոռանա իմ դասղեկին:Նրա շնորհից ես շատ բաներ հասկացա,շատ բաներ չէի ընդունում ուրիշի կողմից.բայց երբ ասում էր նույնը ինձ ընկեր Լուսինեն ես չէի կարողանում մերժել:Թող ներեն բոլոր այն ուսուցիչները որոնց անունները ես չեմ գրել,միևնույն է բոլորիդ որոշ չափով սիրում ու գնահատում եմ:

No comments:

Post a Comment